«Բարսելոնան» «Բրեշիայի» կիսապաշտպանի դիմաց առաջարկել է 65 միլիոն եվրո և 2 ֆուտբոլիստի

10:47   2 հունիսի, 2020

Իտալական «Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» իտալացի կիսապաշտպանի դիմաց «Բրեշիային» առաջարկել է 65 միլիոն եվրո և թիմի 2 ֆուտբոլիստի, որոնց անունները չեն նշվում:

Ավելի վաղ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Սելինոն հաստատել էր «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը:

Սանդրո Տոնալին համարվում է իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերի»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

2019/20 մրցաշրջանում Տոնալին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։