Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման հավանական ժամկետը

15:42   16 ապրիլի, 2020

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնությունների ղեկավարների հետ շարունակում է քննարկել մրցաշրջանը վերսկսելու տարբերակները:

La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ նախապես որոշվել է առաջինը վերսկսել Իտալիայի գավաթի խաղարկությունը՝ կիսաեզրափակիչի 2 հանդիպումներն անցկացնելով մայիսի 27-ին և 28-ին:

Հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն առանց հանդիսականների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայում ֆուտբոլային առաջնությունները նախատեսում են վերսկսել մայիսի սկզբին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։