14:22  ,  15 ապրիլի, 2020

Գերմանիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի սկզբին

Գերմանիայի ֆուտբոլային առաջնությունները ներկայացնող ակումբները պատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը:

TipsPortal-ի հաղորդմամբ՝ Բունդեսլիգայի ղեկավարությունը ծրագրում է մայիսի սկզբին վերսկսել մրցաշրջանը և մինչև հունիսի վերջ ավարտել այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլային Բունդեսլիգայի ակումբներին թույլ են տվել վերսկսել մարզումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

Գերմանիայի ֆուտբոլային լիգան հանդիպումների անցկացումն արգելել է մինչև ապրիլի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով