Պրեմյեր լիգայի թիմերը ցանկանում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը

13:08   16 ապրիլի, 2020

Անգլիական թիմերը շարունակում են քննարկումներ անցկացնել ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու վերաբերյալ:

Daily Mail-ի տեղեկություններով՝ անգլիական թիմերը ցանկանում են հնարավորինս շուտ վերսկսել մրցաշրջանը, որպեսզի հունիսի 30-ին այն արդեն ավարտված լինի: Պրեմյեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասի պայմանագրերը նախատեսված են մինչև հունիսի 30-ը, իսկ մրցաշրջանի հետաձգումը խնդիրների առաջ կկանգնեցնի թիմերին:

Սպասվում է, որ ֆուտբոլային առաջնությունների վերսկսման վերաբերյալ թիմերի ղեկավարությունները վերջնական որոշում կընդունեն ապրիլի 17-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայում ֆուտբոլային առաջնությունները նախատեսում են վերսկսել մայիսի սկզբին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։