Լոնդոն. Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

22:46   16 մարտի, 2020

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը ևս մեկնարկեց հաղթանակով:

Կորյուն Սողոմոնյանը միավորների առավելությամբ հաղթանակ տարավ Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի նկատմամբ և նվաճեց օլիմպիական ուղեգիր:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Հաղթելու դեպքում Արթուր Բազեյանը ևս կապահովի օլիմպիական ուղեգիր:

Լոնդոնի մրցաշարին թիմի կազմում չի ընդգրկվել Եվրոպայի գործող չեմպիոն, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, քանի որ ՀԱՕԿ-ի կողմից անցկացված «Կաշվե ձեռնոց» մրցաշարում Արթուր Հովհաննիսյանը պարտվել էր կիսաեզրափակիչում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մրցումային երրորդ օրվա մենամարտերից հետո վարկանիշային մրցաշարը դադարեցվելու է և շարունակվելու է մայիսից ոչ շուտ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։