Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

10:38   11 մարտի, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո հետաձգել է Եվրոպայի առաջնության անցկացումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 4-ից 12-ը, կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է և տեղի կունենա հունիսի 13-ից 21-ը:

Ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհետաձգվի:

Հայ ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայաստանի հավաքականը դեռևս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգվել էր նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։