ԵԱ. Գևորգ Մխեյանը հաղթեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

16:22   15 փետրվարի, 2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում  Գևորգ Մխեյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում հաղթանակ է տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մխեյանը Բորուտայի նկատմամբ հաղթանակ է տարել 7:3 հաշվով:

Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան:

Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ մենամարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադային:

Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ, 92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթել էր ուկրաինացի Ռոման Ռիչկոյին, իսկ 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:

Փետրվարի 15-ին Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն (125 կգ) 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.