«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ․ Մեր կողմից շատ էին անիմաստ փոխանցումները

00:11   26 հունվարի, 2020

 «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած 0։2 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։

«Խաղացողները կենտրոնացած էին, սակայն այնքան էլ լավ չէինք ընտրում դիրքերը, իսկ մրցակիցը մեծացնում էր ճնշումը։ Մեր կողմից շատ էին անիմաստ փոխանցումները։ Նրանց դարպասին սպառնալու մեր հնարավորությունները սահմանափակ էին։ Մրցակիցը հաջողությամբ վերահսկեց Մեսիին եւ Ֆատիին։ «Վալենսիան» գերազանց թիմ է, որն ունի վտանգավոր խաղացողներ։ Ցավալի պարտություն էր, որը կփորձենք մոռանալ»,- Սետիենի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնություններում «Բարսելոնան» «Վալենսիայի» խաղադաշտում չէր պարտվել 2007 թվականից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։