«Արսենալը» կմերժի «Բարսելոնային»

11:15   22 հունվարի, 2020

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններից, տեղեկացնում է Sport.es-ը:

«Արսենալը» ձմեռային տրանսֆերային ընթացքում չի կարող վաճառել Օբամեյանգին, քանի որ չի կարող արժանի փոխարինող գտնել 30-ամյա հարձակվողին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում որոշում է ընդունվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխարինող գտնել թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը ծանր վնասվածք է ստացել:

«Բարսելոնան» քննարկում է նաև «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոյին և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու հնարավորությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։