18:26  ,  21 հունվարի, 2020

Goal.com. «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ կկատարի «Արսենալին»

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկա օրերի ընթացքում կփորձի համաձայնության գալ Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության հարցում:

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում որոշում է ընդունվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխարինող գտնել թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը ծանր վնասվածք է ստացել:

«Բարսելոնան» բանակցություններ կսկսի «Արսենալի» հետ և կփորձի համաձայնության գալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ Օբամեյանգին վարձակալելու հարցում: 

Իսպանիայի չեմպիոնը քննարկում է նաև «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոյին և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս