Սուլշեր. Խաղի վերջում ստիպեցինք «Լիվերպուլին» հետ քաշվել

09:15   20 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլից» կրած պարտությունը:

«Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի միավոր վաստակենք, սակայն մրցում էինք Պրեմյեր լիգայի լավագույն թիմի դեմ: Կարողացանք հասնել նրան, որ խաղի վերջին 20-30 րոպեներին ստիպեցինք «Լիվերպուլին» հետ քաշվել:

Հիասթափված եմ, քանի որ թերացանք անկյունայինի խաղարկման ժամանակ և գոլ բաց թողեցինք: Կարծում եմ՝ այդ դրվագը լուրջ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Լիվերպուլը» 22 խաղից հետո 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 23 խաղում վաստակել է 48 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 34 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։