01:26 10 հունվարի, 2020Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը երկուշաբթի առավոտյան ակումբի գլխավոր գրասենյակում կքննարկի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը, տեղեկացնում է Catalunya Radio-ն:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է արտահերթ ժողով հրավիրել և քննարկել ակումբը խաղային ճգնաժամից դուրս բերելու տարբերակները:
Սպասվում է, որ ժողովի ավարտից հետո «Բարսելոնան» կհայտարարի Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.