Մոուրինյո. «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը շատ տարօրինակ ստացվեց

10:16   2 հունվարի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը:

«Հանդիպումը շատ տարօրինակ ստացվեց: Մենք լավ պահեր ունեցանք, սակայն չկարողացանք դրանք եզրափակել:

Պետք է արժանին մատուցել նաև «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստներին, որոնք կարողացան ամուր պաշտպանություն ստեղծել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հյուրընկալվելիս պարտվել է 0։1 հաշվով։  Ժոզե Մոուրինյոն դեղին քարտ է ստացել «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլի նոթատետրի մեջ նայելու համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։