«Բավարիան» ռեկորդային եկամուտ է գրանցել Չեմպիոնների լիգայում

20:43   12 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանը ֆինանսական առումով ռեկորդային է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» համար:

Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրանցել է 74.1 միլիոն եվրո եկամուտ, որը ռեկորդային է ակումբի պատմության մեջ:

1/8 եզրափակիչում հաղթանակ տանելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում՝ «Բավարիան» ևս 10.5 միլիոն եվրո կստանա:

Նշենք, որ «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով է ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։