Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։
6-րդ տուրում «Բավարիան» տանը 3։1 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Անգլիայում «Բավարիան» «Տոտենհեմին» հաղթել էր 7։2 հաշվով։ Խմբում գերմանական թիմի մրցակիցներն էին նաեւ սերբական «Ցրվենա Զվեզդան» (3:0, 6:0) եւ հունական «Օլիմպիակոսը» (3։2, 2։0)։
Այս մրցաշրջանում որեւէ այլ թիմ չհասավ այսպիսի հաջողության։ Առաջին երեք տուրերում «Բավարիան» գլխավորում էր խորվաթ Նիկո Կովաչը, երկրորդ շրջանում՝ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը։
Նախորդ անգամ Չեմպիոնների լիգայում նման հաջողություն ունեցել էր Մադրիդի «Ռեալը» 2014-2015 թվականների մրցաշրջանում։ Արքայական թիմն այդպիսի նվաճում ունեցել է նաեւ 2011-2012-ին։ 6-ական հաղթանակներ խմբային փուլում տարել են նաեւ իտալական «Միլանը» (1992-1993), ֆրանսիական ՊՍԺ-ն (1994-1995), Մոսկվայի «Սպարտակը» (1995-1996) եւ կատալնական «Բարսելոնան» (2002-2003)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում