17:25 5 դեկտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտած կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզական կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում», այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին:
Մարկոս Պիզելին արդեն պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, որն ուժի մեջ կմտնի հունվարից: Պիզելին առաջարկներ է ստացել նաև հայկական այլ ակումբներից, սակայն նախընտրել է տեղափոխվել Վարդան Մինասյանի գլխավորած ակումբ: Պիզելին Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի հավաքականում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկոս Պիզելին հեռացել է Ղազախստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Ակտոբեից»:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
Մարկոս Պիզելին հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.