Թայսոն Ֆյուրիի վնասվածքը (ֆոտո)

15:22   16 սեպտեմբերի, 2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հրապարակել է շվեդ Օտտո Ուալինի հետ մենամարտում ստացած հոնքի վնասվածքների լուսանկար։

Բրիտանացի բռնցքամարտիկը Ուալինին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 117:111, 116:112։

31-ամյա Ֆյուրին 29-րդ հաղթանակն է տարել կարիերայում։ 28-ամյա Ուաիլինը կրել է առաջին պարտությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։