23:21 5 սեպտեմբերի, 2019Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։
«Լավ սկսեցինք խաղը, բացեցինք հանդիպման հաշիցը: Հետո պատասխան գոլը բաց թողեցինք, եղավ կարմիր քարտի դրվագը: Սակայն երկրորդ խաղակեսում տղաները մինչև վերջ պայքարեցին: Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարողանում ենք խաղալ Իտալիայի դեմ:
Պահեր ունեինք, կարող էինք խփել երկրորդ գոլը, սակայն չստացվեց: Կարող էինք ոչ-ոքի ավարտել հանդիպումը կամ պարտվել ավելի խոշոր հաշվով: Սա ֆուտբոլ է: Ցավոք, չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Մինչև իտալացիների երկրորդ գոլը մենք շատ լավ էինք պայքարում:
«Արսենալում» ինձ, հավանաբար, խանգարեց մարզիչի փոփոխությունը: Ես եկել էի թիմ Վենգերի նախաձեռնությամբ: Իմ և Էմերիի խաղային փիլիսոփայությունների չէին համապատասխանում:
Կարևորն այն է, որ ես հասել եմ իմ բոլոր երազանքներին: «Ռոման» ինձ իր կազմում տեսնելու ամենամեծ ցանկությունն ուներ: Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ հենց այդ ակումբ:
Վաղը կվերլուծենք բոսնիացիների հանդիպումը Լիխտենշտեյնի հետ և կպատրաստվենք առաջիկա խաղին»,- նշեց Մխիթարյանը:
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընտրական խաղում կընդունի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։
Սամվել Սուքիասյան, Աստղիկ Ադամյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.