22:24 5 սեպտեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։
«Առաջին 20 րոպեները լավ սկսեցինք, պրեսինգով գործեցինք: Հետո Իտալիան սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք, լավ գործեցինք:
Տղաներին շնորհակալություն հայտնեցի լավ աշխատանքի համար: Ունեինք գոլային պահեր, բայց պարտվեցինք:
Կամո Հովհաննիսյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ցանկանում էինք խաղավերջում փոխարինել նրան, սակայն Կամոն մարտիկ է և, չնայած վնասվածքին, ավարտեց հանդիպումը:
Կարծում եմ՝ կհասցնենք վերականգնվել մինչև բոսնիացիների դեմ հանդիպումը: Գոհ եմ Արտակ Գրիգորյանի խաղից: Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ ակումբում: Այսօր նա լավագույններից մեկն էր:
Առաջին խաղակեսում 2-3 դրվագներում Արամ Հայրապետյանը փրկեց մեզ: Չի կարելի մեկ խաղով դատողություններ անել»,- նշեց Գյուլբուդաղյանցը:
Հայաստանի հավաքականը բոսնիացիներին Երեւանում կընդունի սեպտեմբերի 8-ին։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.