16:18 28 օգոստոսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ժամանել է Լյուքսեմբուրգ (տեսանյութ), որտեղ կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը օգոստոսի 29-ին կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։
Օգոստոսի 28-ին Երեւանի ժամանակով 20։00-ին կսկվի հայկական թիմի մարզումը, որի սկիզբը բաց կլինի լրատվամիջոցների համար։ 21։00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը։
NEWS.am Sport-ը Լյուքսեմբուրգից կներկայացնի ուղիղ հեռարձակումներ ասուլիսից եւ մարզումից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.