ԵԼ․ «Արարատ-Արմենիան» մեկնել է Լյուքսեմբուրգ (ֆոտո)

11:41   28 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» մեկնել է Լյուքսեմբուրգ։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» դեմ։

Անցած շաբաթ Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։

Օգոստոսի 28-ին Երեւանի ժամանակով 20։00-ին կսկվի հայկական թիմի մարզումը, որի սկիզբը բաց կլինի լրատվամիջոցների համար։ 21։00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը։

NEWS.am Sport-ը կներկայացնի ուղիղ հեռարձակումներ ասուլիսից եւ մարզումից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։