Վալվերդե․ Պետք է կարողանանք հաղթել նաեւ առանց Մեսիի

13:51   17 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկից» 0։1 հաշվով կրած պարտությունը Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։

«Առաջին խաղակեսում մենք այդքան էլ լավ չխաղացինք, չկարողացանք վերահսկել խաղի ընթացքը։ Մենք ունեցանք պահեր, բայց պետք էր ավելի ագրեսիվ լինել հարձակման ժամանակ։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք, բայց «Աթլետիկոն» հագեցած պաշտպանվում էր, բարդ է անցնել այդպիսի պաշտպանությունը։

Մենք սովորել ենք, որ Լիոնել Մեսին իրավիճակը փոխում է մեր օգտին, բայց մենք պետք է կարողանանք հաղթել նաեւ առանց նրա։ Նախկինում մենք անցկացրել ենք լավ հանդիպումներ առանց Մեսիի։ Ակնհայտ է, որ հիմա նրա բացակայությունը զգացվում է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» երկրորդ տուրում օգոստոսի 25-ին կընդունի «Բետիսին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։