Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

12:03   17 օգոստոսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի առաջին տուրի խաղում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մկանային վնասվածք։ Նա փոխարինվել էր 37-րդ րոպեին։ Վնասվածքը ստացել էր ոչ խաղային դրվագում։ Ապաքինման ժամկետի մասին դեռ չի նշվում։

Հիշեցնենք, որ սրունքի մկանային վնասվածք ունի նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը չմասնակցեց «Աթլետիկի» դեմ խաղին։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Բիլբաոյում պարտվել է 0։1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։