Պելեգրինի․ Երբ «Մանչեսթեր Սիթիին» տալիս ես տարածություն եւ ժամանակ, անմիջապես պատժվում ես

22:02   10 օգոստոսի, 2019

Լոնդոնի «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 0։5 հաշվով տնային պարտությունը։

«Գիտեինք, որ բարդ է լինելում։ Դժվար է որեւէ բան ասել այս հաշվով պարտությունից հետո։ Չեմ կարծում, որ հաշիվն արտացոլում տարբերությունը թիմերի միջեւ։

Եղան առանցքային պահեր, որոնց հետեւանքով այսքան գոլ բաց թողեցինք։ Երբ այս մակարդակի մրցակցին տալիս ես տարածություն եւ ժամանակ, անմիջապես պատժվում ես։

Պետք է թիմային խաղ ցուցադրենք։ Այս պարտությունից էլ կարելի է օգուտ քաղել։ Պրեմյեր լիգան ամենաբարդ մրցաշարն է։ Հնարավոր է՝ մենք կարող ենք խաղալ ավելի ագրեսիվ։ Մրցակիցը կատարել է 13 խախտում, մենք՝ 5»,- չիլիացի մասնագետի խոսքը մեջբերում է  BBC-ն։

Մանուել Պելեգրինին «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2013-2016 թվականներին՝ նվաճելով 2014թ․ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։