Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» նախախաղային մարզումները (ֆոտո)

00:11   1 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը «Ստյաուայի» դեմ։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն անցկացրել է նախախաղային մարզում։

«Ստյաուա» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին «Մարին Անաստասովիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Առաջին խաղում ռումինական թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Չեխիայում է եւ պատրաստվում է նույն փուլի պատասխան խաղին «Յաբլոնեցի» դեմ։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել է 2։1 հաշվով։

Օգոստոսի 1-ին կայանալիք պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։