12:22 11 հուլիսի, 2019Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը այսօր պայմանագիր կկնքի ռուսական «Սոչիի» հետ։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
Ալեքսանդր Կարապետյանը հուլիսի 10-ին հաջողությամբ բուժզննում էր անցել ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբում։
31-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ մեկնել էր մարզումային հավաքի Սլովենիա՝ անցնելով փորձաշրջան։
Երեք ստուգողական հանդիպումներում նա խփեց չորս գոլ։
Ալեքսանդր Կարապետյանը նախքան այս հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Պրոգրեսում»։
Հայաստանի հավաքականում Կարապետյանն անցկացրել է 8 հանդիպում, խփել 4 գոլ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.