Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի առաջին գավաթակիր (ֆոտո, վիդեո)

00:33   10 հունիսի, 2019

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը նվաճեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի առաջին գավաթակրի տիտղոսը։ Պորտուգալիայի Պորտու քաղաքում անցկացված եզրափակիչում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը մրցեց Ռոնալդ Կումանի ղեկավարած Հոլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

60-րդ րոպեին իսպանական «Վալենսիայի» հարձակվող Գոնսալո Գուեդեշն օգտվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի փոխանցումից եւ գրավեց Յասպես Սիլեսենի («Բարսելոնա») պաշտպանած դարպասը։ 1։0 հաշիվն անփոփոխ մնաց մինչեւ հանդիպման ավարտը։

Հիշեցնենք, որ երրորդ տեղը գրավել էր Անգլիայի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության էր մատնել Շվեյցարիայի թիմին։

Ազգերի լիգա, Ա լիգա, եզրափակիչ

Պորտուգալիա - Հոլանդիա՝ 1։0 (տեսանյութ)

Գոնսալո Գուեդեշ, 60



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.