19:45  +04,  20 մայիսի, 2019

Ռոնալդուն ցանկանում է «Յուվենուսում» տեսնել Մոուրինյոյին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է իտալական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը հայտնել էր հունիսին մարզչական կարիերան շարունակելու մտադրության մասին։

2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո նա մարզչական աշխատանք չունի։

Ռոնալդուն Մոուրինյոյի թեկնածությունը դիտարկելու հորդորով դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ռոնալդուն Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» 2010-2013 թվականներին։

Իտալիայում Մոուրինյոն գլխավորել է Միլանի «Ինտերը» 2008-2010-ին՝ երկու անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի կոչումը, մեկական անգամ՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը եւ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հիշեցնենք, որ իտալացի Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսից» հեռանալու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ