Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Բարսելոնան» Արտուրո Վիդալի ու Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ, իսկ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Իսպանացի 22-ամյա պաշտպան Խեսուս Վալյեխոյի հեռացման պատճառով Արքայական ակումբը 39-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով:
Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 86-ի եւ 11 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը 1:1 հաշվով ավարտեց «Սեւիլիայի» դեմ տնային հանդիպումը եւ գրավեց երկրորդ տեղը:
Լավագույն եռյակը եզրափակող «Ռեալն» ունի 68 միավոր, իսկ 4-5-րդ տեղերը բաժանող «Վալենսիան» ու «Խետաֆեն»՝ 58-ական: «Սեւիլիան» 56 միավորով 6-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր
«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 2:0 (տեսանյութ)
Արտուրո Վիդալ, 39, Լիոնել Մեսի, 89
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 3:1 (տեսանյութ)
Միկել Մերինո, 36, Խոսեբա Զալդուա, 57, Անդեր Բարենտեչա, 67 – Բրահիմ Դիաս, 6
Հեռացում՝ Խեսուս Վալյեխո, 39 («Ռեալ»)
Չիրացված 11 մետրանոց՝ Ուիլիան Խոսե, 40 («Ռեալ Սոսյեդադ»)
«Աթլետիկո» - «Սեւիլիա»՝ 1:1 (տեսանյութ)
Կոկե, 30 – Պաբլո Սարաբիա, 70
«Վալենսիա» - «Ալավես»՝ 3:1
Կարլոս Սոլեր, 29, Սանտի Մինա, 34, Կեւին Գամեյրո, 68 – Խիմո Նավարո, 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում