«Փյունիկ» ակումբի կազմակերպած Pyunik cup սիրողական ֆուտբոլի մրցաշարում անցկացվել են առաջին տուրի հանդիպումները: Խաղերն անցել են դիտարժան պայքարում ու ընկերական մթնոլորտում:
A խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է «Փյունիկ-06» թիմին:
Վիճակահանության արդյունքում, 24 թիմեր բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ: Ամեն խմբից 4-ական թիմ կնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հանդիպումներն անցկացվում են հանգստյան օրերին «Փյունիկի» մարզադպրոցում: Մրցաշարը կավարտվի հունիսի 7-ին:
Pyunik cup-ն անցկացվում է երեւանյան ակումբում մարզվող պատանի խաղացողների ծնողների եւ տարբեր կազմակերպությունների համար: Կազմակերպիչները ծրագրում են այսպիսի մրցաշարեր անցկացնել նաեւ ապագայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում