00:52  ,  7 մայիսի, 2019

Կոմպանիի սուպերգոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի  առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

70-րդ րոպեին մոտ 27 մետրից խփած սուպերգոլով աչքի ընկավ դաշտի տերերի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, որը ոչ մի հնարավորություն չթողեց «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին։

«Մանչեսթեր Սիթին» 95 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Լիվերպուլից»։ Մայիսի 12-ին կայանալիք վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին», «Մանչեսթեր Սիթին» հյուր կգնա «Բրայթոնին»։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)

Վենսան Կոմպանի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում