Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց հետնապահ «Հանովերին»: Մյունխենցիների առաջին գոլը 22-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 22 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը (տեսանյութ):
Այս հաղթանակից հետո «Բավարիան» հավաքեց 74 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ մայիսի 4-ին կհյուրընկալվի Բրեմենի «Վերդերին»:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բավարիա» - «Հանովեր»՝ 3:1
Ռոբերտ Լեւանդովսկի, 27, Լեոն Գորեցկա, 40, Ֆրանկ Ռիբերի, 84 – Ջոնաթաս, 51 (11մ)
Հեռացում՝ Ջոնաթաս, 55 («Հանովեր»)
«Բորուսիա Մ.» - «Հոֆենհայմ»՝ 2:2
Մաթիաս Գինտեր, 72, Յոսիպ Դրմիչ, 84 – Պավել Կադերաբեկ, 32, Նադիմ Ամիրի, 79
«Վոլֆսբուրգ» - «Նյուրնբերգ»՝ 2:0
Ֆելիքս Կլաուս, 38, Մարսել Տիսերանդ, 78
«Հերտա» - «Շտուտգարտ»՝ 3:1
Վեդադ Իբիշեւիչ, 40, Անդրեյ Դուդա, 45+1, Սալոմոն Կալու, 47 – Մարիո Գոմես, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում