20:49  +04,  30 ապրիլի, 2019

Վան Դեյկ․ «Բարսելոնան» միայն Մեսին չէ, թեեւ նա աշխարհի լավագույն խաղացողն է

«Բարսելոնան» միայն Մեսին չէ, թեեւ նա աշխարհի լավագույն խաղացողն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան, Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Վիրջիլ Վան Դեյկը՝ խոսելով կատալոնական ակումբի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որի կազմում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց մենք էլ ունենք գերազանց թիմ եւ պայքարելու ենք Չեմպիոնների լիգայի գավաթի համար։ Մենք զբոսանքի չենք մեկնում Բարսելոնա։ Մենք պետք է հաճույք ստանանք մեր խաղից եւ չհանձնվենք որեւէ իրավիճակում։ Հույս ունենք, որ Բարսելոնայում կհասնենք դրական արդյունքի եւ «Էնֆիլդում» կզարգացնենք հաջողությունը»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլի» հայտացուցակը՝ «Բարսելոնայի» դեմ

Դարպասապահներ Ալիսոն, Մինյոլե, Կելեհեր։

Պաշտպաններ․ Վան Դեյկ, Լովրեն, Գոմես, Ռոբերտսոն, Մատիպ, Ալեքսանդր-Առնոլդ։

Կիսապաշտպաններ․ Ֆաբինյո, Վեյնալդում, Միլներ, Կեյտա, Հենդերսոն, Մորենո, Օքսլեյդ-Չեմբերլեն, Շակիրի։

Հարձակվողներ․ Ֆիրմինո, Մանե, Սալահ, Ստարիջ, Բրյուստեր, Օրիգի։

«Բարսելոնա» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ