Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում տեղի են ունեցել 12-րդ տուրի հանդիպումները:
Գործող չեմպիոն «Լեոն» 10:6 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Արմենիա Թրավելի» նկատմամբ, իսկ «Լոռին» 9:4 հաշվով հաղթել է «Արմավիրին»:
«Լեոն» 10 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արմենիա Թրավելը» 11 խաղից հետո ունի 22 միավոր:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում