18:35  ,  26 ապրիլի, 2019

Պոգբան ու Սուլշերը տարաձայնություններ ունեն

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ անգլիական թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը տարաձայնություններ ունեն, գրում է բրիտանական The Sun-ը։ Նշվում է, որ Պոգբան թիմակիցների հետ զրույցներում թերահավատորեն է խոսում Սուլշերի մարզչական որակների մասին։

Մեծ է հավանականությունը, որ Պոգբան ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ 9 խաղում կրել է 7 պարտություն։ 2018թ․ դեկտեմբերին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին փոխարինելուց հետո Սուլշերը պաշտոնակատարի կարգավիճակում անցկացրած 19 խաղից 15-ում հաղթանակ էր տարել, 2 խաղ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English