18:06  ,  21 օգոստոսի, 2012

Կասանոն տեղափոխվեց «Ինտեր»

«Միլանի» 28-ամյա ռմբարկու Անտոնիո Կասանոն տեղափոխվել է «Ինտեր» 30-ամյա Ջամպաոլո Պացինիի եւ 7 միլիոն եվրոյի դիմաց։ Կասանոյի հեռանալու պատճառը բարդ հարաբերություններն են «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ։
Բացի այդ, «Միլանին» անհրաժեշտ է փոխարինող ՊՍԺ տեղափոխված Զլատան Իբրահիմովիչի տեղը։

Պացինին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Միլանի», իսկ Կասանոն էլ՝ «Ինտերի» հետ, հաղորդում է  Football Italia-ն։

Նկատենք, որ Պացինին ու Կասանոն 2009-2011 թվականներին միասին հանդես են եկել «Սամպդորիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում