Գերմանիայում ավարտված Grenke Сhess Open մրցաշարում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը:
Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր եւ բաժանել 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա գրավել է 4-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Դանիել Ֆրիդմանը, որն իրավունք է ստացել մասնակցել Grenke Сhess Сlassic մրցաշարին:
Արամ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը:
Grenke Сhess Open-ը Եվրոպայի ամենախոշոր մրցաշարն է, որին մասնակցում էին 904 շախմատիստներ:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այս օրերին Գերմանիայում մասնակցում է Grenke Сhess Сlassic մրցաշարին, որի մեկնարկային 3 տուրերում ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
The proud winner of the GRENKE Chess Open 2019 in Karlsruhe is GM Daniel Fridman (GER). Congratulations! Glückwunsch! #GRENKEchess #GRENKEopen. pic.twitter.com/4U7THsUymv
— GRENKEChess 2019 (@GRENKEChess) April 22, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում