12:41  ,  19 ապրիլի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտն» առաջ անցավ շարքում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 132:105 հաշվով հաղթել է «Կլիպերսին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:1: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 38 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Բեն Սիմոնսը:

NBA, փլեյ-օֆֆ

«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 105:132 (24:41, 28:32, 24:36, 29:23)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Սան Անտոնիո» - «Դենվեր»՝ 118:100 (31:22, 30:36, 27:26, 30:24)

Շարքի հաշիվը՝ 2:1

«Բրուքլին» - «Ֆիլադելֆիա»՝ 115:131 (24:32, 35:33, 31:32, 25:34)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում