22:07  ,  18 ապրիլի, 2019

Նեյմարը կվերադառնա «Մոնակոյի» դեմ խաղում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստ է վերադառնալ խաղադաշտ։ Ֆուտբոլիսը լիարժեք վերականգնվել է ոտնաթաթի կոտրվածքից հետո, հաղորդում է RMC Sport-ը։

27-ամյա ֆուտբոլիստը խաղալու ցանկության մասին հայտնել է ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, որը միշտ հաշվի է առնում ֆուտբոլիստների կարծիքը նման հարցերում։

Նեյմարը խաղադաշտ դուրս չի եկել հունվարի 23-ից։ 

Հիշեցնենք, որ Նեյմարը նմանատիպ կոտրվածք ստացել էր նաեւ անցած տարի եւ վիրահատվել էր։ Այս անգամ որոշվեց վիրահատություն չանել։

Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ անցկացրել է 23 հանդիպում, խփել 20 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի ՊՍԺ – «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հաղթանակի դեպքում, ՊՍԺ-ն կապահովի չեմպիոնությունն առաջնության ավարտից 5 տուր առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English