Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» - «Լիվերպուլ» դիմակայությանն ընդառաջ Squawka վիճակագրական, վերլուծական համակարգն առանձնացրել է կատալոնական ակումբի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ անգլիական ակումբի հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հակադիր ցուցանիշը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 139 անգամ շրջանցել է մրցակիցներին։ Վիրջիլ վան Դեյկին անհատական պայքարում դեռ ոչ մի մրցակից չի կարողացել շրջանցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին Բարսելոնայում, պատասխան խաղը Լիվերպուլում մայիսի 7-ին է։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» պայքարից դուրս է թողել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», «Լիվերպուլը»՝ պորտուգալական «Պորտուին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում