15:07  ,  18 ապրիլի, 2019

«Լիվերպուլի» նոր համազգեստը (ֆոտո)

Անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

New Balance ապրանքանիշի համազգեստն ամբողջությամբ կարմիր է՝ սպիտակ գծերով:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա կատալոնական «Բարսելոնայի» հետ: Կիսաեզրափակիչ առաջին խաղը կանցկացվի մայիսի 1-ին Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 7-ին Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում