Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան մկանային վնասվածք է ստացել Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, հաղորդում է La Stampa-ն:
Դիբալան բաց կթողնի «Ֆիորենտինայի» ու «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ 2 տուրերի խաղերը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 27 խաղի, դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում