20:21  ,  17 ապրիլի, 2019

Սալահը Կլոպի պատճառով ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ անգլիական ակումբից, գրում է AS-ը:

26-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություններ ունի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Այդ պատճառով Սալահը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով տրանսֆերի հանել իրեն: Երկարատեւ քննարկումներից հետո հարձակվողին հաջողվել է համոզել հրաժարվել հապճեպ որոշումներից: Սալահին խոստացել են, որ եթե մրցաշրջանի վերջում նա չմտափոխվի, ակումբը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը:

Եգիպտացի հարձակվողը 2017-ի ամռանն է տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 22 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում