17:54  ,  14 ապրիլի, 2019

ԵԱ․ Կալաչյանն ու Ասլանյանը հաղթեցին սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարեն բրոնզի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ ապրիլի 14-ի երեկոյան կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։

67 կգ քաշային կարգում սփոփիչ առաջին գոտեմարտում Կարեն Ասլանյանը 9։1 հաշվով հաղթեց բելառուս Յարոսլավ Կարդաշին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում մրցեց բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ եւ հաղթեց 8։0 հաշվով։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանի մրցակիցը կլինի սերբ Մատե Նեմեսը։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը սփոփիչ գոտեմարտում 8։4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոբերտ Ատիլա Ֆրիցչին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում