GET IN!!!!
— Tottenham Hotspur (@SpursOfficial) April 13, 2019
#THFC 3-0 #HTAFC pic.twitter.com/hyDx4sW5Hh
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց հետնապահ «Հադերսֆիլդի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ, քենիացի Վիկտոր Վանյաման ու բրազիլացի Լուկաս Մոուրան, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Տոտենհեմը» 67 միավորով երրորդ տեղում է եւ «Չելսիից» առաջ է 1 միավոր։ «Հադերսֆիլդը» 14 միավորով վերջին տեղում է եւ արդեն կորցրել է տեղը Պրեմյեր լիգայի հաջորդ մրցաշրջանում։
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Տոտենհեմ» - «Հադերսֆիլդ»՝ 4։0 (տեսանյութ)
Վիկտոր Վանյամա, 24, Լուկաս Մոուրա, 27, 87, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում