Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել ոչ մի հարված կատարել «Բարսելոնայի» դարպասին եւ պարտվել 0։1 հաշվով։ Նախորդ անգամ այսպիսի հակառեկորդ անգլիական ակումբն ունեցել էր 2005-ին իտալական «Միլանի» դեմ խաղում։
«Բարսելոնայի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 7 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ «Բարսելոնան»՝ 4 հարված դարպասի ուղղությամբ, 3 հարված՝ դարպասին։
Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը նախորդ 5 խաղում կրում է արդեն չորրորդ պարտությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում