18:10  ,  22 մարտի, 2019

Գրիզմանը ծննդյան օրը նշել է Մոլդովայում

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մարտի 21-ին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը։ Ֆրանսիայի հավաքականն այժմ գտնվում է Մոլդովայում եւ պատրաստվում է այդ երկրի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը։

Ֆրանսիայի հավաքականը տոնական տորթ է մատուցել Գրիզմանի ծննդյան օրվա կապակցությամբ։

Մոլդովա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում