Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ «Ռեալում» եւ աշխատել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
«Միշտ ասել եմ, որ չկա ֆուտբոլիստ, որ չերազի «Ռեալում» խաղալու մասին, հիմա էլ Արքայական թիմը գլխավորում է Զինեդին Զիդանը, որի հետ աշխատելը ֆուտբոլ սիրող յուրաքանչյուրի երազանքն է։
Հիմա ես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող եմ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ապագայում»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու լուրջ մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»: Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում