Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ժամանակից շուտ բաժանվել իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսից, որին այս ձմռանը վարձակալել էր «Բարսելոնայից»:
The Sun-ի համաձայն՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հիասթափված է, թե ինչպես է 25-ամյա Սուարեսը հարմավում անգլիական Պրեմյեր լիգային: Լոնդոնյան ակումբը չի գնի իսպանացու տրանսֆերային իրավունքը եւ կփորձի նրան ժամանակից շուտ վերադարձնել «Բարսելոնային»: Սուարեսի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառ:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը 2016-ի ամռանը «Վիլյառեալից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հուլիս: Ունաի Էմերին 2014/15թթ. մրցաշրջանում Դենիս Սուարեսի հետ աշխատել է իսպանական «Սեւիլիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում