Շվեյցարական Նիոնում մարտի 15-ին անցկացվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար:
Կատալոնական «Բարսելոնան» կխաղա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Թուրինի «Յուվենտուսին» բաժին հասավ Ամստերդամի «Այաքսը», որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:
«Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն անգլիական դիմակայությունում, իսկ «Լիվերպուլը» կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ:
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա «Լիվերպուլ» - «Պորտու» դիմակայության հաղթողի հետ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 16-ին եւ 17-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ
«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Կիսաեզրափակիչ
«Տոտենհեմ» / «Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» / «Յուվենտուս»
«Մանչեսթեր Յունայթեդ» / «Բարսելոնա» – «Լիվերպուլ» / «Պորտու»
The quarter-final draw
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 15, 2019
Most exciting tie? #UCLdraw pic.twitter.com/bpkwkVKvdH
Here is the road to Madrid... #UCLdraw pic.twitter.com/Rqpce9gEz3
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 15, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում